
Իսրայելը հայտարարել է, որ չի դադարեցնի մարտերը Գազայում, քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել

Իսրայելը չի դադարեցնի մարտերը Գազայի հատվածում, քանի դեռ բոլոր պատանդները ազատ չեն արձակվել։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը՝ արձագանքելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որը պահանջում է անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում Ռամադան ամսվա ընթացքում։
Նա գրառման մեջ նշել է, որ Իսրայելը չի դադարեցնի կրակը, կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը և կշարունակի պայքարել այնքան ժամանակ, մինչև պատանդներից վերջինը տուն վերադառնա։