Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին:
Սիրով ձեզ հրավիրում եմ՝ միասին քննարկելու համար այս մարտահրավերները, խնդիրները և լուծումները:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ «Ողորմելի մանիֆեստ» վերտառությամբ կարճ պատասխանին։
Ապրիլի 29-ին վեցհարկանի շենք է փլվել Չինաստանի Հունան կենտրոնական նահանի Չանշա քաղաքում. զոհերի ու տուժածների վերաբերյալ հաղորդագրություններ դեռ չեն ստացվել: Այդ մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
#Հենցհիմա։ Կանայք սկսում են լուռ ակցիա՝ ընդդեմ նոր դավադրությունների. ՈւՂԻՂ։
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում Արմեն Գևորգյանը ներկայացրել է «Կրոնական գործոնի ռազմականացումը և դրա հնարավոր հետևանքները Եվրոպայի ժողովրդավարական անվտանգության համար» զեկույցի նախագիծը։
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ դատախազություն բողոք է ներկայացվել:
Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել ապրիլի 29-ին, ժամը 20:00 սահմաններում։
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Վահան Գևորգյանն (Ֆորշ) իրեն լավ է զգում, վերականգնվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց երգչի որդին՝ Արեգ Գևորգյանը:
«Մեզ հնարավոր չէ վախեցնել, մեզ հնարավոր չէ կանգնեցնել․․․ դու գնալու ես, Նիկոլ»․ Հենրիխ Դանիելյան
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է այցելելու Քսանի խմբի գագաթնաժողով, որը տեղի կունենա նոյեմբերին Բալի կղզում:
Առնվազն 14 մարդ է մահացել KAZU 1 զբոսանավի խորտակման հետևանքով: Զբոսանավը խորտակվել է անցած հանգստյան օրերին՝ Ճապոնիայի Հյուսիսում՝ Հոկայդո ղզու ափերի մոտ: Ապրիլի 29-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ ապրիլի 29-ին տեղի է ունեցել մի խումբ դատավորների երդման արարողություն:
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագավորի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիա:
Հանրապետականները փակեցին Մաշտոցի պողոտան:
Ապրիլի 29-ի և մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Ապրիլի 30-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի գիշերը, մայիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
#Հիմա. #STOPՆիկոլ. Հանրապետականները փակում են Մաշտոցի պողոտան՝ ՈՒՂԻՂ։
Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:
Ժուլիկ Նիկոլն իր ոհմակի հետ պիտի պատասխան տա․ սա պետք է լինի ազգի դատավճիռը․ զոհվածի մայր։
Մոսկվան եւ Թեհրանը շարունակում են համագործակցությունը պարենի ոլորտում, չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
Ինչպես են կարմիրբերետավորները բռնի ուժով բերման ենթարկում ՀՅԴ երիտասարդներին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է արդար լինեն բոլոր երկրների համար, գրում է minval.az-ը։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Քաղաքացիները ողջունում են ավտոերթի մասնակիցներին
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին Ալիևի հայտարարությանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 29-ին ժամը 13.30-20.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց 77-450 համարների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշատի խճուղու, Շիրակի փողոցի, Ներքին Շենգավիթ թաղ. 6, 13, 14, 15, 16 փողոցների ջրամատակարարումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում ելույթի ընթացքում անդարադարձել է 2020-ի Արցախյան պատերազմին՝ հայտարարելով, թե Հայաստանում մեծ ակնկալիքներ կային, որ Ռուսաստանը կմիջամտի պատերազմին, գրում է minval.az-ը։