ՌԴ-ն և Իրանը շարունակում են աշխատել համագործակցության համապարփակ պայմանագրի շուրջ. դեսպան
Մոսկվան և Թեհրանը շարունակում են աշխատել ռուս-իրանական համագործակցության համապարփակ պայմանագրի վրա, որը կփոխարինի հնին։ Հարցը բարձրացվել է երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ համագործակցության պայմանագրի շուրջ աշխատանքների գործընթացը դադարեցվել է իրանցի գործընկերների խնդիրների պատճառով, սակայն աշխատանքը կհասցնեն ավարտին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտնել էր, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվում են, սակայն ժամանակացույցը մի փոքր հետաձգվում է Թեհրանում արտահերթ նախագահական ընտրությունների պատճառով:
«Հունիսի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քիանի հանդիպման ընթացքում բարձրացվել է տեքստի վրա աշխատանքը հնարավորինս արագ ավարտելու հարցը»,- Քաբուլովի խոսքերը մեկնաբանել է IRNA գործակալությանը՝ ընդգծելով, որ փաստաթղթի շուրջ փորձագիտական քննարկում է ընթանում, կողմերը տեքստի նախագծեր են փոխանակում:
Պայմանագիրը կնքվել է 10 տարի ժամկետով, ինքնաբերաբար երկարաձգվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ, եթե պայմանագրի կողմերից մեկը համապատասխան ժամանակահատվածի ավարտից առնվազն 1 տարի առաջ գրավոր չի տեղեկացնում մյուսին դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին: Կողմերը ներկայում հարաբերությունների մասին նոր պայմանագիր են մշակում։