Շտաբից հայտնել են նաև, որ մայիսի 16-ից չեն գործի Ռուսաստանի օդանավակայաններից դեպի Էկվադոր պարբերական ու չարթերային թռիչքների համար սահմանափակումները:
COVID-19-ով հիվանդացության նվազման տեմպերը Ռուսաստանում դանդաղել են, համավարակը դեռ չի ավարտվել: Այդ մասի հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ակցիաներ և երթեր:
Նախագահ Սարգսյանը այդ ցավալի կորստի կապակցությամբ խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել նաև Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:
Հայաստանում թափ է առել իշխանության կողմից տարվող քաղաքականության դեմ բողոքի ալիքը: Ապակենտրոն ու բազմամարդ երթերն ու հավաքները դարձել են իշխանության վատ երազը, ինչի դեմ գործի է դրվել իրավական համակարգի գրեթե ողջ ռեսուրսը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարների ղեկավարների 2022 թվականի հանդիպումը երեք օր կտևի՝ նախկինում ավանդական դարձած երկու օրվա փոխարեն:
Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պարարվեստի մի շարք գործիչների:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի «Թոխմախ» գերեզմանատան ավտոկայանատեղիում տեղի ունեցած՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Եվրոյի գոտում գնաճն ապրիլին տարեկան հաշվարկով մնացել է ռեկորդայն 7,5 տոկոսի մակարդակում:
Անկախ նոյեմբերի 9-ի փաստաթղթի անվանումից, այն դասական միջազգային պայմանագիր է. Սիրանուշ Սահակյան
ՀՀ անվիճելի տարածքներ փաստացի օկուպացված են Ադրբեջանի կողմից. Լևոն Գևորգյան
ԿԺԴՀ-ն նոր միջուկայն փորձարկումներ է նախապատրաստում՝ առաջինը 2017 թվականից ի վեր: Ապրիլի 29-ին այդ մասին հաղորդել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը։
#Հենց հիմա. Արթուր Վանեցյանի իրազեկման քայլերթը. ՈՒՂԻՂ
Տպավորություն է՝ մկրատը վերցրել, մեր երկիրը կտրտում ենք. Արման Թաթոյան
Իռլանդիան ԵՄ-ի պատժամիջոցների շրջանակներում ավելի քան մեկ միլիարդ եվրոյի սառեցված ռուսաստանյան ակտիվները կարող է ուղղորդել Ուկրաինայի վերականգնմանը: Այդ մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին:
Ակցիայի մասնակիցները «դավաճան» գրությունը օդ բարձրացրին
Պետական եկամուտների կոմիտեն որոշել է որոշ պարզաբանումներ ներկայացնել www.168.am կայքում ս.թ. ապրիլի 27-ին հրապարակված` «Կառավարության նիստում բոլորը լուռ հետևում են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կեղծ տվյալներ հրապարակում» հոդվածի վերաբերյալ։ Միտումնավոր շրջանցելով եկամտային հարկի մուտքերի վերաբերյալ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարության մանրամասները, ՊԵԿ-ը փորձել է ծաղկաքաղի միջոցով արդարացնել վարչապետին՝ անուղղակիորեն հաստատելով այն, ինչ ասված է հոդվածի վերնագրում։
«Դիմադրություն» շարժման իրազեկման երթը ` Երևանում. ՈՒՂԻՂ
2022թ. ապրիլի 29-ին համածառայակիցը ձերբակալվել է՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու կասկածանքով:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին Բրյուսելում ծրագրում է հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Այս մասին Գրիգորյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Եվրամիության երկրների էներգետիկայի հարցերով նախարարներն արտահերթ հանդիպում կանցկացնեն մայիսի 2-ին՝ ռուսական գազի մատակարարումների եւ ռուբլով վճարումների քննարկման համար: Ապրիլի 29-ին Լեհաստանի հեռուստատեսության եթերում այդ մասին հայտարարել է Լեհաստանի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան:
Հայաստանի ֆոնդային բորսայում այսօր տեղի է ունեցել պետական պարտատոմսերի AMGB1129A316, AMGB3129A504, AMGN36294244, AMGN60294268 տարբերակիչ ծածկագրերով տեղաբաշխման աճուրդներ։
Այսօր Արցախը, վաղը` քեզ․ ակցիա-մոմավառություն․ ՈՒՂԻՂ
Նախագծում են, մոդելավորում, 3D պրինտերով տպում և հավաքում. ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները զրոյից ստեղծում են ձեռքի պրոթեզներ։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Սենատից հետո ապրիլի 28-ին հավանություն է տվել Ուկրաինայի համար «լենդ-լիզ»-ի օրինագծին, որը կոչված է դյուրացնել Կիեւին ռազմական օգնության ցուցաբերումը։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի թվով 46 անդամներ ապրիլի 28-ին նամակով դիմել են հատկացումների հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու Արցախին, որպեսզի վերջիններս դիմագրավեն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարուցված հումանիտար և անվտանգային ճգնաժամերը։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպես նաև չհայտարարագրված ապրանքների Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Այսօր երթի ժամանակ պատահաբար մեքենայովս հարվածեցի մեկ այլ մեքենայի, որը չէր մասնակցում մեր երթին: Սկսեցին հարյուրավոր մեքենաներ կուտակվել ու որպեսզի խցանում չառաջանա, վնասված մեքենայի վարորդին առաջարկեցի ինձ տա իրա հեռախոսահամարը, որ ես զանագահարեմ բերի իրա մեքենան վերանորոգման:
Հայաստանի Հանրապետությունում այժմ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, ուստի ուժը կորցրել է աշխատողների աշխատավայր ներկայանալիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնելու պահանջը:
Ապրիլի 29-ին աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։