
C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում

Կոնվերս Բանկի C360 բանկային ծառայությունների փաթեթները հասանելի են Converse Mobile-ում: Այսուհետ մուտք գործելով հավելված` օգտատերերը հնարավորություն կստանան բաժանորդագրվել Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթներից որևէ մեկին և օգտվել մի քանի բանկային ծառայություններից միասնական` ավելի ցածր սակագնով:
Neo, Ultra և Elite փաթեթների շրջանակներում հաճախորդներին կտրամադրվեն վճարային քարտեր, հաշվարկային և կուտակային հաշիվներ, տարբեր արժույթներով Visa վիրտուալ քարտեր, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման հնարավորություն: Անվճար կլինեն տեղեկանքները, քաղվածքները, քարտով/երով կատարված գործարքների վերաբերյալ SMS ծանուցումները:
Պայմանավորված սակագնային պլանով` հաճախորդները կստանան ճամփորդական ապահովագրություն՝ տարեկան 30 օրվա համար, կկարողանան անհատական դեպոզիտային պահատուփ վարձակալել 10% զեղչված սակագնով: Visa պրեմիում քարտապանները կօգտվեն հավելյալ առաջարկներից, զեղչերից և հնարավորություներից:
Converse Mobile-ում փաթեթի փոփոխության հնարավորությունը հասանելի կդառնա առաջիկայում:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: