
Չի բացառվում` Էմանուել Մակրոնը հրաժարական տա. «Europe 1»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում իր հրաժարականը Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության լիակատար ձախողումից և աջակողմյանների հաջողությունից հետո։ Այս մասին հայտնում է «Europe 1»-ը:
Ռադիոկայանի տվյալներով՝ Մակրոնն իր մերձավոր շրջապատի հետ քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջերի հնարավոր հաղթանակը:
«Հրաժարականը տաբու չէ։ Այո՛, այսօր մենք պետք է հաշվի առնենք բոլոր սցենարները։ Նա պատրաստ է զոհաբերել իր նախագահական ժամկետի ավարտը»,-մեջբերում է ռադիոկայանը Ֆրանսիայի նախագահի շրջապատում գտնող իր աղբյուրի խոսքը։
Ֆրանսիայի նախագահը Եվրախորհրդարանի ընտրություններում իր կողմնակիցների պարտությունից հետո հունիսի 9-ին ցրել է Ազգային ժողովը: Նրա «Վերածնունդ» կուսակցությունը ստացել է ձայների 14,6 տոկոսը՝ երկու անգամ ավելի քիչ, քան աջակողմյան «Ազգային միավորումը» (31,4 տոկոս)։