Շամպինյոնների վրա լցրեք սառը ջուրը, դրեք կրակին, հասցրեք եռման աստիճանի, 20 րոպե եփեք: Սունկը քամեք, ապա կտրատեք: Արգանակը հովացրեք:
Տեսիլքն անհետանում է, և զինվորը, խրոխտ կանգնած, սպասում է ստանալ Աստծո զորությունը, որպեսզի զորավոր ու գերբնական գործերով զարմացնի աշխարհին ու Աստծո անունը փառավորի: Սակայն իր թիկունքի հատվածում մի մեծ ցավ է սկսում, և զինվորը ծռվում է ու կուզեկուզ սկսում քայլել` ամբողջ ժամանակ հայացքը հառած գետնին: Տխրում է և բողոքում Աստծուն.
Ժամը 09:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 20 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Եղիշե Սիմոնյանի վարած «Կամազ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Համլետ Շեկյանի վարած մարդատար «Գազել»-ը, որից հետո «Կամազ»-ն ընդհարվել է կայանված վիճակում գտնվող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Opel»-ին, որն էլ առաջ հրվելով ընդհարվել է կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ ընդհարվել է առաջնամասում կայանված «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենային։
Թուրքիան նախընտրող ռուս զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է:
Շոգ եղանակին պետք է ավելի շատ ջուր խմել և խուսափել տապակած մթերքներից, ասել է դիետոլոգ Նատալյա Լազուրենկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում նշել է շոգին ճիշտ սնվելու միջոց։
Հայկական իրականության ամենաբացասական կողմերից մեկն անտեսանելի, անառարկայական լարվածությունն ու անհանդուրժողականությունն է, որը դրսևորվում է գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած քաղաքական դաշտից՝ մինչև ու, որ ավելի կարևոր է՝ սոցիալական, մարդկային հարաբերություններ, ընկերական, անգամ ընտանեկան շփումներ։
Առավոտյան կարդացի Freedom House-ի՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը։ Զեկույցում փաստագրվում են 2020 թվականի նոյեմբերի 44-օրյա պատերազմի զինադադարից առ այսօր՝ 2024 թվականի մայիս՝ տարածաշրջանում ադրբեջանական բռնապետության հանցագործությունները։ Դրա մասին սոցցանցերում գրել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս պահին չի կարող միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում, քանի որ Կիևը մերժում է ցանկացած բանակցություն: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թեև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն առևտրային էմբարգո է սահմանել Իսրայելի նկատմամբ, BDS-ը (Իսրայելի նկատմամբ տնտեսական և քաղաքական ճնշում գործադրելու կոչ անող գլոբալ քաղաքական արշավ իրականացնող հասարակական շարժում) պնդում է, որ շարունակում է հարգել Իսրայել նավթ փոխադրելու համար Թուրքական նավահանգիստներ օգտագործելու իր ռազմավարական դաշնակցի՝ Ադրբեջանի իրավունքը։ Թուրքիայում BDS շարժումը կցանկանար, որ դրան վերջ դրվեր, գրում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը։
ԱՄՆ-ն ծրագրում է առաջիկա մի քանի տարիներին Ճապոնիայում տեղակայել հինգերորդ սերնդի 48 F-35A կործանիչներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։
ՈւԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է Մերիհ Դեմիրալին, որը Եվրո-2024-ում Ավստրիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը տոնելիս հենց խաղադաշտում ցուցադրել էր «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության ժեստը, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Հուլիսի 5-ին, Թեհրանի ժամանակով առավոտյան 8-ից Իրանում կբացվեն ընտրատեղամասերը, և կմեկնարկի այս երկրի նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
#ՀԻՄԱ. ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է. ՈՒՂԻՂ
Հայաստանի իշխանությունները հայտնվել են նախկինում ստանձնած պարտավորությունների վրա հիմնված ծուղակում, երբ դրանց կատարման ընթացքում աններելի հանցագործություններ են գործել։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Եթե սպառողը երեք օր ջուր չի ունենում, ապա դա համարվում է կանոնների խախտում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Ադրբեջանի իշխանությունները պետք է երաշխավորեն մարդու բոլոր հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը ինչպես COP29-ի միջոցառումների շրջանակում, այնպես էլ դրանից դուրս: Դրա մասին գրում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հստակ ժամկետները դեռ կհամաձայնեցվեն:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հայտարարել է, որ շատ ափսոսում է Ադրբեջանի իշխանությունների՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (CPT) հետ համագործակցությունից հրաժարվելու որոշման համար, ինչը հանգեցրել է CPT-ի ներկայացուցիչների այցի չեղարկմանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Գենադի Տավարածյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից
Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահնարապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) խոսնակ Դենիզ Յուջելը խոսել է վերջին օրերին թուրք-սիրիական ազգամիջյան բախումներից:
Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը» (RTÜK) կասեցրել է Ստամբուլից հեռաձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի վավերականությունը:
Թուրքական «Areda Survey» հետազոտական ընկերությունը հուլիսի 5-ին Իրանում ամփոփվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ սոցհարցում է անցկացրել ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան վերաբերյալ:
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Գյումրիում անցկացվող Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին, որը նվիրված է թվային հնարավորություններին։ Ucom-ը ֆորումի շրջանակներում հանդես է եկել որպես տեխնոլոգիական գործընկեր։
Ակբա Լիզինգի գլխամասային գրասենյակն այսուհետ գործելու է նոր հասցեում։ Ճարտարապետական նորագույն լուծումներով և ենթակառուցվածքներով հագեցած գլխամասային նոր գրասենյակը կհյուրընկալի իր գործընկերներին և հաճախորդներին Ֆուչիկի 1/1 հասցեում։
Համահայկական աղետի հերթական նիստն էի նայում, որի մասին ահագին ժամանակ ոչինչ չէի ասում, եթե անկեղծ էս անցնող բոլորն նիստերն էլ նայում էի, ողղակի չէի ուզում ավելորդ անգամ ուղեղներդ ծանրաբեռնել դրա դատարկաբանություններով ու միօրինակ բարբաջանքներով։ Սրանց նիստերը, եթե փորձեմ կարճ ներկայացնել, մի բանի մասին է՝ «ամեն ինչ՝ ոչինչի մասին», քանի որ ամեն ինչ սիրուն թղթի վրա գրվում է, պուպուշ մեկնաբանությունների ու պաթոսի պակաս չկա, սակայն «գետնի վրա» ոչինչ չկա։
«Որպես Հայաստանի հետ հինգ հայտնի սկզբունքների վրա հիմնված խաղաղության համաձայնագրի ստորագրման նախաձեռնող, Ադրբեջանը մշտապես քաղաքական կամք է ցուցաբերել որպեսզի խաղաղության օրակարգը կյանքի կոչվի», – նշված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ հղած շնոհավորական ուղերձում։
Սևանում լողափնյա սեզոնի բացմանը զուգահեռ փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են ուժեղացված ծառայություն։ Մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը նշեց, որ հուլիսի 1-ից 24-ժամյա հերթապահություն են իրականացնելու հանրային լողափերում։
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշեց մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինծառայության 2024-ի ամառային զորակոչից տարկետում տալ:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ։