Հայոց ցեղասպանության արտահայտության համար Թուրքիայում կասեցվել է «Açık Radyo»-ի հեռարձակման լիցենզիան

Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը» (RTÜK) կասեցրել է Ստամբուլից հեռաձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի վավերականությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«RTÜK»-ը նշել է, որ նման որոշումը կայացվել է նախկինում կայացված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:

Նշենք, որ նախկինում ռադիոընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել էր եթեր հրավիրված հյուրի կողմից օգտագործված «Հայոց, այսինքն օսմանյան հողերում իրականացված տեղահանություն, կոտորած և ցեղասպանություն անունը ստացած կոտորածների 109-րդ տարելիցը ևս 1 տարի գլորեց…» արտահայտության համար:

«RTÜK»-ի որոշումն անպատասխան չի մնացել սակայն: «Açık Radyo»-ն իր տարածած հայտարարությունում հակադարձել է «RTÜK»-ի կողմից կայացված որոշման իրավացիությանը:

«Մեր կողմին դեռևս չծանուցելով հանդերձ հայտնի է դարձել, որ RTÜK-ի 03.07.2024-ի նիստում կասեցվել է Açık Radyo-ի հեռարձակման լիցենզիան:

Հեռարձակման կասեցման հետ միասին ստացված գումարային տուգանքի համար տարաժամկետ վճարման դիմում է ներկայացվել այնպես, ինչպես եղել է որոշման մեջ, և դա ընդունելով՝ առաջին մասնակի վճարումն իրականացվել է:

Այսպիսով ակնհայտ է, որ մենք օրենքի դեմ պայքարելու և դատական ճանապարհից դուրս այս որոշմանը դեմ գնալու պես միտումներ չենք ունեցել և փորձել ենք բարեխիղճ գործընթաց շարունակել:

Այսպիսի իրավիճակում անընդունելի է Açık Gazete ծրագրում առկա խոսքի ազատության և մամուլի ազատության շրջանակներում եղած անվիճելի հայտարարությունից ելնելով՝ Açık Radyo-ին հասցնել իր հեռարձակման թույլտվության չեղարկվելուն:

Կայացված որոշման հետ կապված իրավական միջոցառումներն անպայմանորեն իրականացվելու են: Սրան զուգահեռ Açık Radyo-ն, որ 30 տարի շարունակում է իր հեռարձակումը, այսուհետ ևս նույն յուրահատուկ լրագրողական սկզբունքների և նույն պատասխանատվության համապատասխան շարունակելու է հեռարձակվել»,-ասվել է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս