Բաժիններ՝

ԱՄՆ-ն նախատեսում է 48 F-35A կործանիչներ տեղակայել Ճապոնիայում

ԱՄՆ-ն ծրագրում է առաջիկա մի քանի տարիներին Ճապոնիայում տեղակայել հինգերորդ սերնդի 48 F-35A կործանիչներ։ Այս մասին ասուլիսում լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։

Նրա խոսքով՝ առաջիկա մի քանի տարիներին Ճապոնիայի Միսավա ռազմաօդային բազայում կտեղակայվեն 48 F-35A կործանիչներ և 36 F-16 կործանիչներ։

«Մենք դա դիտարկում ենք որպես քայլ, որն ուղղված է ինչպես ԱՄՆ Զինված ուժերի ներուժի, այնպես էլ ճապոնա-ամերիկյան դաշինքի զսպման ու հակազդման ներուժի հետագա մեծացմանը»,- նշել է նա։

Ավելի վաղ համապատասխան պլանների մասին հայտնել էր նաև Պենտագոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031