Բաժիններ՝

ՈւԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է թուրք ֆուտբոլիստին

ՈւԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է Մերիհ Դեմիրալին, որը Եվրո-2024-ում Ավստրիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը տոնելիս հենց խաղադաշտում ցուցադրել էր «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության ժեստը, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք՝ Դեմիրալը նաև X սոցցանցում հրապարակել է իր լուսանկարը, որտեղ ցուցադրել է «Գորշ գայլերի» ժեստը և գրել. «Ինչքան երջանիկ է նա, ով կարող է ասել, որ թուրք է»:

Թուրքիայի և Ավստրիայի հավաքականների միջև խաղը կայացել է հուլիսի 2-ին:

Հանդիպումն ավարտվելէ 2:1 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031