«Երկրում առկա գաղթականների խնդրի գլխավոր պատասխանատուն անձամբ Էրդողանն է». ԺՀԿ խոսնակ

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահնարապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) խոսնակ Դենիզ Յուջելը խոսել է վերջին օրերին թուրք-սիրիական ազգամիջյան բախումներից:

Նա, անդրադառնալով Թուրքիայում ապրող փախստականների խնդրին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարել է այդ խնդրի գլխավոր և անձամբ պատասխանատու անձ:

«Կայսերիում սկսված և մեր այլ նահանգներ թափանցած դաժան դեպքերի պատասխանատուն իշխանությունն է»,- ըստ ermenihaber.am-ի՝ ասել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ից ի վեր թե՛ Թուրքիայում և թե՛ Սիրիայում ազգամիջյան բախումներ են:

Ամեն ինչ սկսվել էր այն պնդումների տարածումից, որոնց համաձայն՝ Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգում ծագումով սիրիացի տղամարդը սեռական ոտնձգություն էր իրականացրել 7 տարեկան երեխայի նկատմամբ:

Դեպքին հաջորդել էին թուրքերի կողմից սիրիացիներին պատկանող մեքենաների և աշխատավայրերի վրա հարձակումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031