
Նիկոլի խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«Կամ՝ վիճակն էնքան վատ ա, որ Նիկոլը կորցնում է առանց այդ էլ նվազ հավասարակշռությունը, կամ` խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից:
Երկու դեպքում էլ սպառնալիքը մեր ազգային անվտանգության համար ահարկու է և անհրաժեշտ է դարձնում շուտափույթ երկրի ղեկը նրա ձեռքից վերցնելը: Սա արդեն լրիվ լուրջ եմ ասում` առանց հեգնելու կամ ձեռ առնելու:
Պետական արդյունավետ ինստիտուտներ լինեին, առաջնահերթ սրանով կզբաղվեին»: