Շուշին պիտի ազատագրվի, քանզի այն դարձել է վերադառնալու, վերակերտելու, վերազարթնելու մեր պատմական խորհրդանիշը. Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՇՈւՇԻՆ ՊԻՏԻ ԱԶԱՏԱԳՐՎԵՐ…. Ազատագրումը մեր պատասխանն էր պատմությանը։ Դա պատասխան էր 1920-ի մայիսին, երբ կրակով ու սրով ջնջվեց հայկական Շուշին, ավերվեցին եկեղեցիները, մշակութային կենտրոնները, կոտորվեց խաղաղ բնակչությունը։ Շուշիի ազատագրումը պատմական արդարության վերականգնում էր։

ՇՈւՇԻՆ ՊԻՏԻ ԱԶԱՏԱԳՐՎԵՐ, որովհետև հայ ժողովուրդը չէր կարող ապրել իբրև հողազուրկ, հոգեզուրկ, ճնշված ազգ։ Շուշիի ազատագրմամբ մենք նորից ձևակերպեցինք մեր ինքնությունը։ Դա ազգային արժանապատվության հաղթանակ էր՝ ոչ միայն զենքով, այլ հոգով։

ՇՈւՇԻՆ ՊԻՏԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ, քանզի այն դարձել է վերադառնալու, վերակերտելու, վերազարթնելու մեր պատմական խորհրդանիշը։ Նա մեզ համար ոչ միայն վայր է, այլ երազանք, նպատակ և իրավունքի մարմնացում։

ՇՈւՇԻՆ ՊԻՏԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ…

ՓԱՌՔ Ու ՊԱՏԻՎ ՀԱՆՈւՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻՆ…»

Տեսանյութեր

Լրահոս