Բաժիններ՝

Sotheby’s աճուրդի տունը հետաձգել է Բուդդայի հետ կապված հարյուրավոր զարդերի վաճառքը՝ Հնդկաստանի բողոքի պատճառով

Բրիտանական Sotheby’s աճուրդի տունը հետաձգել է Բուդդայի մասունքների հետ կապված հարյուրավոր զարդերի վաճառքն այն բանից հետո, երբ Հնդկաստանի կառավարությունը սպառնացել է դատական ​​​​հայց ներկայացնել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Որպես ժամանակակից դարաշրջանի ամենազարմանալի հնագիտական ​​​​գտածոներից մեկը բնութագրվող հավաքածուի վաճառքը քննադատության է արժանացել բուդդայական գիտնականների և վանական առաջնորդների կողմից։

Հնդկաստանը հայտարարել է, որ դա վիրավորում է համաշխարհային բուդդայական համայնքին։

Sotheby’s-ը պլանավորում էր աճուրդն անցկացնել մայիսի 7-ին: Վաճառվող զարդերը պահվում էին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Պիպրահվա գյուղի ստուպայում (բուդդայական մասունքների պահպանման գմբեթաձև շինություն)՝ Բուդդայի դիակիզված մասունքների հետ միասին:

Հնդկաստանի մշակույթի նախարարությունը Sotheby’s-ին ուղղված իրավական ծանուցագրում պահանջել է չեղարկել աճուրդը և զարդերը վերադարձնել երկիր։ Sotheby’s-ը հայտարարել է, որ նախատեսում է քննարկել աճուրդի անցկացման հնարավորությունը շահագրգիռ կողմերի հետ։

Թանկարժեք քարերի վաճառքի մասին ծանուցումը հեռացվել է աճուրդի տնից մայիսի 7-ին, և աճուրդը գովազդող կայք-էջն այլևս հասանելի չէ։

Ընդհանուր առմամբ, «Պիպրահվայի զարդերը» ներառում են մոտ 1800 թանկարժեք քարեր, այդ թվում՝ սուտակներ, տոպազներ, մարգարիտներ, ոսկե և արծաթե իրեր։ Դրանք հայտնաբերվել են 1898 թվականին բրիտանացի կալվածատեր Ուիլյամ Քլաքսթոն Պեպեի կողմից պեղումների ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս