Ուղևորները նկարահանել են այրվող շարժիչով Տու-204-ի վայրէջքը
Տու-204 ինքնաթիռի ուղեւորները, որը կատարում էր Ուֆա-Սոչի չվերթը, տեսագրել են օդանավի արտակարգ վայրէջքը ձախ շարժիչի բռնկման պատճառով: Տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում:
Ինքնաթիռում եղել է 202 ուղեւոր: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, ուղեւորները տարհանվել են փչովի շարժասանդուղքների օգնությամբ, հայտնել են Ուֆայի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հետաքննչական կոմիտեն ստուգում է անցկացնում միջադեպի փաստով: Տեղում աշխատում է օպերատիվ-հետաքննչական խումբը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
https://www.youtube.com/watch?v=OneZ5rTZbVw