Բաժիններ՝

ԵՄ-ն նախագահող Ավստրիան հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է Brexit-ի տարբեր սցենարների

Եվրամիությունը պատրաստվում է հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբեր սցենարների: Այդ մասի օգոստոսի 1-ին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը ԵՄ-ի խորհրդում ավստրիական նախագահության իրավունքով։

«Մենք կարծիքներ փոխանակեցինք ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բանակցությունների շուրջ: Մենք շահագրգռված ենք պրագմատիկ մոտեցմամբ, որը պետք է աշխատի: Դրա հետ մեկտեղ մենք պատրաստվում ենք միանգամայն տարբեր սցենարների ու հնարավորությունների»,- լրագրողներին ասել է Կնայսլը՝ ամփոփելով Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի հետ Վիեննայում կայացած բանակցոթյունների արդյունքները:

Նրա խոսքով՝ գլխավորը, ինչ անհրաժեշտ է անել, Եվրամիության կողմից 2017 թվականին առաջարկված սկզբունքները պահպանելն է: Ավելի վաղ Ջերեմի Հանթը հորդորել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի իշխանություններին՝ համոզել Եվրահանձնաժողովին այն բանում, որ Լոնդոնի հետ բանակցություններում անհրաժեշտ էպրագմատիկ մոտեցում ցուցաբերել Brexit-ի նկատմամբ:

Այլապես, ինչպես ասել է նախարարը Evening Standard թերթին տված հարցազրույցում, չափազանց մեծ է այն բանի հավանականությունը, որ Լոնդոնը եւ Բրյուսելը այդպես էլ համաձայնագիր չեն կնքի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ: «Հարկ է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան վճռականորեն եվրահանձնաժողովին հայտարարեն այն մասին, որ մեզ անհրաժեշտ է պայմանավորվել բանակցությունների պրագմատիկ եւ ողջամիտ ելքի շուրջ, որը կպաշտպանի Լա-Մանշի երկու կողմերին, որովհետեւ Մեծ Բրիտանիայում կորսված յուրաքանչյուր աշխատատեղին կհետեւի աշխատատեղերի կորուստ Եվրոպայում, եթե Brexit-ը չընթանա այնպես, ինչպես հարկն է»,-ասել է Հանթը:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «գործարքից դուրս գալու հավանականությունն աճում է օրեցօր, քանի դեռ մենք փոփոխություններ չենք տեսնի Եվրահանձնաժողովի մոտեցման մեջ»: Վերջինս, ինչպես պնդում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը, «այն կարծիքին է, որ իրեն անհրաժեշտ է միայն ժամանակ շահել, եւ Մեծ Բրիտանիան անձնատուր կլինի»:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս