Բաժիններ՝

Առաջին օրը՝ նոր աշխատավայրում։ Խորհուրդներ աղջիկներին

Ինչպես հայտնի է, ընդունում են հագուստով, ճանապարհում խելքով։ Այդ պատճառով էլ նոր աշխատանքի գնալիս զգեստապահարանի ընտրությանը պետք է վերաբերվել պատասխանատվությամբ։ Հարցազրույցի գնալիս դուք հավանաբար ուշադրություն դարձրել եք աշխատակիցների արտաքին տեսքին և գրասենյակի ընդհանուր մթնոլորտին։ Դրա համար էլ աշխատեք հագնվել ձեր տեսած դրես-կոդին համապատասխան։

Բայց եթե անգամ աշխատակիցների մեծ մասը ջինս է կրում, հրաժարվեք այդ հարմար տարբերակից։ Ավելի լավ է ընտրել դասական տաբատ կամ կիսաշրջազգեստ, սակայն ոչ տոնական սմոքինգ՝ էլեգանտ, խնամված, բայց ոչ փքված տեսք ունենալու համար։ Չարժե չափն անցնել զարդերի, դիմահարդարման ու օծանելիքի հետ։

Որքան էլ որ դուք երեկոյան հուզված լինեք, ժամանակին պառկեք քնելու, որպեսզի առավոտյան թարմ տեսք ունենաք. աչքերի տակի կապտուկներն ու պարկերը ձեր արտաքին տեսքին շքեղություն չեն հաղորդի։ Եթե չեք կարողանում քնել, խոտաբույսերով թեյ խմեք։ Քնելուց առաջ ձեզ շեղեք հաճելի մտքերով։ Եթե դուք դրական մտքերով ու լավ տրամադրությամբ քնեք, ապա առավոտյան լավ տրամադրությամբ արթնանալու հավանականությունն ավելի մեծ կլինի։

Առավոտյան արթնանալով՝ ժպտացեք։ Ձեզ հետաքրքիր, տպավորություններով հագեցած օր է սպասում։ Դրան ռիթմ հաղորդեք ձեր առույգ ոգով ու դրական տրամադրվածությամբ։

Կարդացեք նաև

Ձեր՝ աշխատանքի ներկայանալու նախապատրաստական աշխատանքներն այնպես կազմակերպեք, որ աշխատանքի ներկայանաք մի քիչ շուտ, ու դա սկզբնական ժամանակահատվածի համար սովորություն դարձրեք, այլապես ձեր անճշտապահությունն անմիջապես կնկատվի ու ձեր պատասխանատվության զգացումը կդրվի կասկածի տակ։ Առավոտյան 5 րոպե շուտ դուրս գալն այն զոհողությունը չէ, որ ձեր վարկի վրա կասկածելու առիթ տաք։

Ահա և դուք ժամանեցիք ձեր նոր աշխատավայրը։ Այժմ դուք պետք է ծանոթանաք ձեր գործընկերների հետ։ Եթե ձեր ղեկավարն իր տեսադաշտից բաց է թողել ձեզ աշխատակիցներին ներկայացնելու անհրաժեշտությունը, աշխատեք նրան հիշեցնել այդ մասին։ Ձեզ բնական պահեք, բարեհաճ ու համեստ, ու անպայման հիշեք բոլոր նրանց անունները, ում ձեզ ներկայացնում են։ Հոգեբանները պնդում են, որ մարդիկ շատ խանդով են վերաբերվում իրենց անվանը ու ենթագիտակցորեն բարեհաճ են նրանց նկատմամբ, ովքեր իրենց անունով են դիմում։

Ոչ ոք նոր աշխատավայրում ձեզնից չի պահանջի առաջին իսկ օրը նստել ու քրտնաջանորեն աշխատել։ Այդ պատճառով էլ նախ և առաջ աշխատեք մտնել աշխատանքի ընդհանուր գործընթացի մեջ։ Դրա համար հետևեք աշխատանքին ու լսեք։ Չարժե ձեր յուրաքանչյուր քայլն ուղեկցել տարատեսակ հարցերով. Դա կարող է նյարդայնացնել ձեր գործընկերներին, քանի որ դուք դրանով նրանց շեղում եք իրենց աշխատանքից։

Բայց միևնույն ժամանակ՝ չարժե լուռ ու համեստորեն նստել աշխատասեղանի մոտ. Ոչ ոք ձեր տակտի զգացումը չի գնահատի, փոխարենը՝ դուք կթողնեք մի մարդու տպավորություն, ով հետաքրքրված չէ ինֆորմացիա և գիտելիքներ ստանալով։

Այդ պատճառով էլ գտեք ոսկե միջինը. Հետաքրքրություն դրսևորեք, ինֆորմացիա իմացեք, որը ձեզ կօգնի ձեր ապագա գործունեության ընդհանուր պատկերը ձևավորել ու դրա տեղը կազմակերպությունում նախանշել։ Կարող եք գրի առնել ստացված հիմնական ինֆորմացիան. Դա ձեր զրուցակցին ցույց կտա, որ դուք ուշադիր եք նրա բառերի նկատմամբ և իսկապես ուզում եք հասկանալ աշխատանքի էությունը։

Փոխհարաբերություններում շատ կարևոր պահ է ոչ ֆորմալ շփումը և աշխատակիցների միջև հարաբերությունները։ Չարժե սպասել, որ նրանք հենց առաջին օրը գրկաբաց ընդունելու են ձեզ իրենց մինի-խմբերի կազմի մեջ։ Նրբանկատ եղեք, բարեհաճ, մի փորձեք արհեստականորեն դուր գալ նրանց։ Եթե դուք ձեզ որպես շփվող, համեստ, կիրթ մարդ դրսևորեք, ապա հեշտությամբ կներգրավվեք կոլեկտիվի մեջ։ Մի մոռացեք, որ որոշ ժամանակ միմյանց հետ աշխատող մարդիկ կասկածանքով են վերաբերվում նորեկներին, ու դրա համար էլ չարժե խցկվել նրանց անձնական կյանքի մեջ ու նրանց իրազեկել քո անձնական կյանքի մանրամասներին։

Թող ամեն ինչ գնա իր բնական ճանապարհով։ Նախ մարդկանց ավելի լավ ճանաչեք, ապա նոր նրանց հետ ընկերացեք։

Իհարկե, պատրաստի բաղադրատոմս գոյություն չունի, թե ինչպես դուր գալ բոլորին ու լավ հեղինակություն վաստակել։ Վստահ եղեք ձեր ուժերին, դրսևորեք ձեր մասնագիտական, գործնական ու անձնային որակները, և այդ ժամանակ դուք արագորեն յուրային կդառնաք նոր կոլեկտիվում։

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս