
Թուրքիան չի ներառվել աշխարհի ամենաուժեղ նավատորմ ունեցող երկրների 10-յակում

Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է 2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ցուցակում ընգրկվել է 145 երկիր: Առաջին եռյակը համապատասխանաբար զբաղեցնում են՝ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան, այնուհետև է հաջորդում է ԱՄՆ-ի նավատորմը:
5-րդ հորիզոնականը զբաղեցրել է Շվեդիան, 6-ը՝ Ինդոնեզիան, 7-ը՝ Իտալիան, 8՝ Հնդկաստանը, 9-ը Թայլանդը: Տասնյակը եզրափակում է Շրի-Լանկայի նավատորմը։
Թուրքիան չի ներառվել ուժեղագույն տասնյակում՝ զբաղեցնելով 18-րդ տեղը: