
Ժոզեպ Բորելը Բենիամին Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշումը պարտադիր է համարում

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդերների տրամադրումը պարտադիր որոշում էր:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին նոյեմբերի 21-ին Հորդանանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բորելը` պատասխանելով ՄՔԴ-ի որոշումը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին։
«Սա քաղաքական որոշում չէ։ Սա ՄՔԴ-ի դատական, իրավական որոշումն է։ Եվ դատարանի որոշումը պետք է հարգվի և կատարվի», – նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։