Բաժիններ՝

«ԱՄՆ-ը տասնյակ միլիադավոր դոլարներ է կորրցնում՝ ՌԴ-ից Եվրոպան պաշտպանելու համար՝ կորցնելով առևտրում». Թրամփ

ԱՄՆ-ը տասնյակ միլիարդավոր դոլարներ է կորցնում Ռուսաստանից Եվրոպան պաշտպանելու համար եւ ըստ որում զգալիորեն կորցնում է առեւտրի բնագավառում: Հուլիսի 12-ին այս պնդմամբ հանդես է եկել Դոնալդ Թրամփը Twitter-ի՝ իր էջում։

«Երկար տարիների ընթացքում (ԱՄՆ-ի) նախագահներն ապարդյուն փորձում են Գերմանիային եւՆԱՏՕ-ի մյուս հարուստ երկրներին ստիպել ավելի շատ վճարել Ռուսաստանից իրենց պաշտպանության համար: Նրանք վճարում են իրենց բաժնի սոսկ ոչ մեծ մասը:

Իսկ ԱՄՆ-ը վճարում է տասնյակ միլիարդավոր դոլարներ Եվրոպային դրամատրելու համար եւ ըստ որում զգալիորեն կորցնում է առեւտրի բնագավառում»,- գրել է Թրամփն՝ ավելի ուշ վերստին հայտնելով Գերմանիայի եւ Ռուսաստանի գազային գործարքի անթույլատրելիության մասին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ չի ընդունի այն իրավիճակը, երբ Ռուսաստանը դրամական միջոցներ ստանա դեպի Եվրոպա գազատարի միջոցով գազի վաճառքից եւ հիշեցրել է, որ Գերմանիան պաշտպանության համար ծախսում է իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) սոսկ 1 տոկոսը, մինչդեռ ԱՄՆ-ը՝ գրեթե 3,6 տոկոսը:

շԵլույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ նա դաշնակիցներից պահանջել է անհապաղ, այլ ոչ թե մինչեւ 2024 թվականի վերջը, իրենց պաշտպանական ծախսերը հասցնել մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը: Դեռ ավելին, Թրամփը նրանց առաջարկել է իրենց ռազմական բյուջեն մեծացնել մինչեւ ՀՆԱ-ի 4 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս