Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու ծանուցում դեռ չենք ստացել. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու ծանուցում դեռ չեն ստացել:

«Ժամը 14:55-ի դրությամբ ոչ մեր գրասենյակում, ոչ էլ նախագահ Քոչարյանի տանը ՀՔԾ-ից ծանուցում չի ստացվել: Մենք դեռ ոչինչ չենք ստացել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Հուլիսի 4-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատել է տեղեկությունը, որ հարցաքննության հրավիրելու ծանուցում է ուղարկվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա հրավիրվել է որպես վկա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031