Բաժիններ՝

«Բոլոր հավաքականներում կան սիմուլյանտներ: Դա միայն Նեյմարը չէ». Մոուրինիո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ Անգլիա-Կոլումբիա խաղում ֆուտբոլիստների սիմուլյանտության մասին:

«Խաղի ամենաբացասական մասը ֆուտբոլիստների թատրոնն էր: Ես չեմ խոսում միայն այս խաղի մասին: Շատ ուշադրություն ենք դարձնում Նեյմարին և նրա գործողություններին:

Բոլոր հավաքականներում կան սիմուլյանտներ: Դա միայն Նեյմարը չէ: Բոլորը պահանջում են քարտեր, պահանջում են նշանակել խախտումները, 11-մետրանոցները:

Ֆուտբոլը կորցնում է իր որակը: Գրեթե ամեն խաղում մենք տեսնում ենք նման պահվածք: Եվ դա կատարվում է միլիոնավոր մարդկանց աչքի առաջ»,- նշել է Մոուրինիոն:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս