Բաժիններ՝

«Բարսելոնան» ցանկանում է գնել Վիլիանին. «Չելսին» խաղացողին գնահատում է 80 մլն եվրո

«Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Վիլիանը հետաքրքրում է «Բարսելոնային»:

Ինքը՝ 29-ամյա բրազիլացին, կցանկանար ուժերը փորձել կատալոնական ակումբում, որը ենթադրում է, որ ֆուտբոլիստը հեշտությամբ կընդգրկվի թիմի խաղի մեջ: Բայց լոնդոնցիներն այնքան էլ ոգևորված չեն ֆուտբոլիստի վաճառքով:

«Չելսին» Վիլիանին գնահատում է 80 մլն եվրո: «Բարսելոնան» կարծում է, որ դա չափազանց շատ է: Daily Mail-ն ավելի վաղ հաղորդել էր, որ կատալոնացիները բրազիլացու համար առաջարկել են 56 մլն եվրո:

Վիլիանն ընդհանուր գործակալ ունի «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի հետ՝ Կիա Ջուրաբչիանը: Նա կատալոնացիներին պատմել է, որ 50 մլն եվրոյի չափով առաջարկ է ստացել կիսապաշտպան Պաուլինիոյի վերաբերյալ, ում ակումբը կարող է վաճառել՝ Վիլիանին ձեռք բերելու համար գումար վաստակելու նպատակով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս