Բաժիններ՝

Հարավային Կորեայում 32 մարդ է տուժել կառույցում տեղի ունեցած պայթյունից

Հարավային Կորեայում 32 մարդ է տուժել Սեջոն քաղաքում կառույցում տեղի ունեցած պայթյունից ու հրդեհից, նրանցից չորսը ծանր վնասվածքներ են ստացել: Այդ մասին  հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Ականատեսների վկայությամբ՝ Սերոմ-դոնի շրջանում պայթյուն է որոտացել, ինչից հետո սեւ ծխի սյուն է բարձրացել, ինչպես հրաբխի ժայթքման ժամանակ է լինում: Պատահածի հանգամանքները պարզվում են:

Ինչպես հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, տուժածներից 12-ի Չինաստանի քաղաքացիներ են: Նրանք բոլորն էլ հոսպիտալացվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս