Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է ՊՍԺ-ի շուրջ ստեղծված իրավիճակին. նպատակը՝ Մբապեն

Անցյալ ամռանը Մբապեն վարձակալական հիմունքներով տեղափոխվեց ՊՍԺ, և ակումբը պարտադրվում էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 180 մլն եվրոյով գնել ֆուտբոլիստին:

Այնուամենայնիվ, այս պահին ՈւԵՖԱ-ն հետաքննություն է վարում փարիզեցիների կողմից ֆինանսական ֆեյր-փլեյին հետևելու վերաբերյալ, ինչը կարող է ստիպել ակումբին վերավաճառել թանկարժեք հարձակվողին:

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, իրավիճակին ուշադրությամբ հետևում է «Մանչեսթեր Յունայթեդը», ով պատրաստ է ստորագրել Մբապեին: Կիլիանի համար «Կարմիր սատանաները» պատրաստ են առաջարկել իրենց հարձակվող Անթոնի Մարսիալին և կլորիկ գումար: Մբապեի նկատմամբ հավակնություններ ունի նաև մեկ այլ ակումբ Մանչեսթերից՝ «Սիթին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս