
Ես չեմ կարող անձնավորել, որ ինչ-որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում. Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է անձնավորել խնդիրը, թե ով պետք է հայտնվի ճաղերի հետևում, ով ոչ: Ընդհակառակը՝ նա կարող է ձևակերպել խնդիր, որ պատժվեն բոլոր նրանք, ովքեր հանցանք են թույլ տվել, ապօրինի հարստացել: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ միացմամբ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նա էլ է կողմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «հայտնվի ճաղերի հետևում»:
«Այս հարցերին բազմիցս պատասխանել եմ, որ ես չեմ կարող ձևակերպել խնդիր, որ ինչ-որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում, բայց ես հստակ ձևակերպում եմ խնդիր, որ բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ ներքաշված են եղել, պետք է հայտնվեն ճաղերի հետևում: Հարցով, թե ով պետք է հայտնվի, ով ոչ, պետք է զբաղվեն քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2072874223032962/