Ոստիկանություն մի կնոջից հաղորդում է ստացվել, որ տան մոտ կրակոցներ են լսվել և մեկ փամփուշտ մտել է իր տուն
Հունիսի 15-ին ժ.18.10-ին ոստիկանություն մի կնոջից հաղորդում է ստացվել, որ տան մոտ կրակոցներ են լսվել և մեկ փամփուշտ մտել է իր տուն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևանի բնակիչ Կարեն Մ-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, Շահումյան 16-րդ փողոցի թիվ 25 տան մոտից «ԱԿՄ» տիպի ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել, որոնցից երկուսը դիպել են Գագարինի փողոցի թիվ 1/3 տան տանիքին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 1 գնդակ:
Կարեն Մ.-ն ներկայացրել է ինքնաձիգը՝ իր փամփշտատուփով, որում եղել է 7.62 մմ տ/չ 26 հատ փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կարեն Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: