Բաժիններ՝

Սեուլը և Փհենյանը պայմանավորվեցին վերականգնել ռազմական կապի գծերը

Հյուսիսային ու Հարավային Կորեաների ներկայացուցիչները երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների բանակցություններում պայմանավորվել են վերականգնել ռազմական կապի արեւելյան ու արեւմտյան գծերը: Այդ մասին հայտնել է «Ռյոնհափ» գործակալությունը:

Բացի այդ, Սեուլը եւ Փհենյանը հայտարարել են Դեղին ծովում զինված միջադեպերի կանխման վերաբերյալ 2004 թվականի համաձայնագիրը կատարելու պայմանավորվածության մասին:

Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել թեստային ռեժիմով Փանմունջոմ բնակավայրի շրջակա միավորված անվտանգության գոտուց զինվորականների դուրսբերման շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս