Բաժիններ՝

Ատոմ Ջանջուղազյանը՝ «Ալեքս Հոլդինգում» կատարված ստուգումների մասին

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները ներգրավված չեն ԱԱԾ ստուգումներում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Այն, որ ՊԵԿ առաջին փոխնախագահը հստակ նկարագրել է կոռուպցիոն մեխանիզմները, Ա. Ջանջուղազյանը նշեց, որ որևէ համաձայնություն իրավական կարգավորումների մեջ արտացոլված պետք է լիներ:

«Որևէ երկրում օրենսդրությունը և կարգավորումները փոխզիջման արդյունք են»,- ասաց Ա. Ջանջուղազյանը` հավելելով, որ եթե օրենսդրությունը պատիժ է նախատեսում որևէ արարքի համար, պետք է պատժվեն:

ԱԱԾ-ի հայտարարությունը, որ «Ալեքս Հոլդինգը» 8 մլրդ դրամի փոխարեն 800 մլն դրամ է վճարել, նախարարը նշեց, որ դա զգալի գումար է:

«Մշտապես եմ անհանգստացած բյուջեի համար, որովհետև ցանկացած գումար էական նշանակություն ունի»,- ասաց նախարարը` հավելելով, որ այդ միջոցները, որ կարող էին բյուջեն համալրել, լուծելու են սոցիալական և այլ խնդիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս