Նախիջևանում հնարավոր զարգացումների դեպքում Հայաաստանը կդիմի՞ ՀԱՊԿ-ին

«Եթե հիշում եք, արտաքին գործերի նախարարը և պաշտպանության նախարարը մինչ Լեռնային Ղարաբաղ մեկնելը այցելեցին Նախիջևանի առաջնագիծ, ծանոթացան իրավիճակին: Այս պահին այն տեղեկատվությանը, որ տրամադրել է պաշտպանության նախարարությունը, որևէ բան չեմ կարող ավելացնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը` մեկնաբանելով Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի առաջ բերման խնդրին:

Հարցին, թե Հայաաստանը կդիմի՞ ՀԱՊԿ-ին, եթե ագրեսիա սկսվի, քանի որ այս դեպքում հարցը ՀՀ-ին է վերաբերում, Ա.Պապիկյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ի դեպքում կան հստակ պարտավորություններ. «Թեորետիկ խոսել մի դեպքի մասին, ես կդժվարանամ, բայց կա պայմանագիր և պայմանագրի կետերը պետք է կիրառվեն»:

Տեսանյութեր

Լրահոս