Բաժիններ՝

Բակո Սահակյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Իր ելույթում Բակո Սահակյանն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2018»-ի ծրագրում կրկին ներառել խորքային հորերի հորատման, նոր ոռոգման ցանցի կառուցման եւ արեւային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը:

Արցախի Հանրապետության Նախագահի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ իրականացվել է մեծ աշխատանք, եւ շարունակելով այդ ծրագիրը կունենանք շոշափելի տնտեսական էֆեկտ:

Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2018 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031