Թեստ. ինչ կենդանի եք տեսնում առաջինը
Բադ: Լավատես եք, միշտ ուրախ: Միշտ նկատում եք կյանքի վառ կողմը: Ինչ իրավիճակում էլ լինեք, կարողանում եք գտնել հույսի ճառագայթը, որը ձեզ երջանկություն է բերում: Ստեղծագործական մտածողություն ունեք, կյանքը դիտարկում եք՝ որպես յուրահատուկ նվեր: Խնդիրների բախվելու դեպքում անցնում եք դրանց լուծմանը, փորձում ոչ մի կերպ թույլ չտալ, որ բացասականն ազդի ձեր տրամադրության վրա: Միայն թե հիշեք, որ չի կարելի կյանքին վարդագույն ակնոցով նայել:
Նապաստակ: Ռեալիստ եք: Յուրահատուկ խարիզմատիկ մարդ եք, ում ռացիոնալ մտածողությունը հիացնում է մարդկանց: Հպարտ եք, որ ձեր կյանքը կազմակերպված է: Հասկանում եք, որ լավագույն արդյունքի կարելի է հասնել թիմային աշխատանքի շնորհիվ: Ճկուն միտք ունեք, մարդիկ ձգտում են հենց ձեր թիմում լինել: Որոշումներ կայացնում եք նույնքան արագ, որքան խնդիրներ եք լուծում: Հաստատակամ եք ձեր որոշումներում, երբ խոսքը սկզբունքային հարցերի մասին է: Հեշտությամբ եք հաղթահարում խոչընդոտները:
Եթե տեսնում եք երկու կենդանուն էլ: 50 տոկոսվ լավատես եք, 50 տոկոսով՝ ռեալիստ: Դրական մարդ եք, անսպառ էներգիա ունեք: Կարողանում եք լավ հարաբերություններ հաստատել մարդկանց հետ: Ստեղծագործական մտածողություն ունեք, խնդիրների բախվելու դեպքում միանգամից անցնում եք գործի՝ դրանք լուծելու տրամադրվածությամբ: Կարողանում եք տարանջատել անձնական և գործնական աշխատանքը, կառավարել հոգեկան վիճակը:
Նյութը Brainum.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը