Գիտնականները մոտալուտ և անբուժելի համաճարակ են կանխատեսել
Բուժման անընկալունակ սնկիկը կարող է շուտով հանգեցնել համաճարակի, որը կոչնչացնի բույսերը, կենդանիներին եւ մարդկանց:
Այս մասին Է վկայում Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Էքսեթերի համալսարանի գիտնականների համատեղ հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Science գիտական հանդեսում:
Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ սնկիկը շուտով կարող է վերածվել հակաբիոտիկների նկատմամբ կայուն «գերմանրէների» նմանակի եւ անընկալունակություն ձեռք բերել հակասնկային պատրաստուկների նկատմամբ, որոնք հաճախ չարաշահում են բժշկության եւ գյուղատնտեսության բնագավառում:
Այս առնչությամբ մասնագետները կոչ են անում մշակել միջոցներ, որոնք ունակ լինեն դիմակայելու այդ սպառնալիքին: Հետազոտողները նաեւ պնդում են, որ սնկային վարակները շատ ավելի կյանքեր են խլում, քան կրծքագեղձի քաղցկեղը եւ մալարիան:
Բացի դրանից, նրանց տվյալներով՝ սնկերի հարուցած հիվանդություններից մահացությունը համեմատելի է տուբերկուլյոզից եւ ՁԻԱՀ-ից մահացության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: