Արտակ Զեյնալյանը՝ գլխավոր դատախազի հրաժարականի և «Սասնա ծռերի» մասին

Գլխավոր դատախազը ընտրման մեխանիզմ ունի և Արդարադատության նախարարությունը չի կատարելու որևէ գործողություն, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին: Այս մասին ՀՀ դատախազի հրաժարականը պահանջելու հետ կապված լրագրողների հարցին ի պատասխան նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Գլխավոր դատախազը ընտրման մեխանիզմ ունի, և մենք որևէ գործողություն չենք կատարելու, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման գործով մեղադրյալների ազատ արձակման լրագրողների հարցին նախարարը նշեց, որ մարդիկ պետք է հաշվի առնեն, որ իրականացնելով բողոքի ակցիաներ նաև կարող են միջամտել այլոց իրավունքներին և ազատությանը:

«Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ հայտարարվեց և նաև հարցազրույցով հանդես եկավ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ ամենաթողության մթնոլորտը կարող է կործանել երկիրը: Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն և իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը: Այս հեղափոխությունը բացառիկ հեղափոխություն է, և յուրաքանչյուրս պատասխանատու ենք դրա համար: Եթե մեր մտքով ինչ-որ բան է անցնում` պետք է չբացառենք, որ դա կարող է հակասել ուրիշի կարծիքներին, և դա պետք է օբյեկտիվության սահմաններում քննվի և լուծում ստանա»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս