Պատրաստվում ենք ամռանը. 9 պարզ քայլ՝ նիհարելու համար

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն ճանապարհն առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունն է: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ նիհարելու համար շատ կարևոր է նյութափոխանակության համակարգի աշխատանքը: Այս 7 խորհուրդները կօգնեն արագացնել նյութափոխանակությունն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Շատ ջուր խմեք: Նյութափոխանակությունն արագացնելու առաջին քայլը բավարար քանակով ջրի օգտագործումն է: Այն նպաստում է կալորիաների այրմանը և ճարպերի մասնատմանը: Բանաձևը պարզ է՝ որքան շատ մաքուր ջուր եք խմում, այնքան շատ ճարպեր են այրվում: Սննդակարգ ներառեք նաև կանաչ թեյ:

Ավելի շատ թարմ մթերք օգտագործեք: Նախապատվություն տվեք թարմ, որքան հնարավոր է՝ քիչ մշակված մթերքին: Դրանք օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ վիտամիններով և միկրոէլեմենտներով, կնպաստեն ճարպերի մասնատմանը:

Վաղ արթնացեք: Փորձեք որքան հնարավոր է շուտ քնել և շուտ արթնանալ: Դա թույլ կտա ավելի թարմ զգալ ձեզ, բացի այդ՝ դա ֆիզիկական վարժություններ անելու լավագույն ժամանակն է:

Կարդացեք նաև

Սննդակարգ ներառեք մթերք, որը նպաստում է նյութափոխանակությանը: Օգտագործեք մթերք, որը նպաստում է նյութափոխանակության արագացմանը՝ ընդեղեն, ավոկադո, սպանախ, նեխուր, քրքում:

Սպորտով զբաղվեք: Ֆիզիկական ակտիվությունը քաշի կորստի լավագույն երաշխիքն է: Այն նպաստում է արյան շրջանառությանը, նյութափոխանակության արագացմանը: Ընտրեք ֆիզիկական ակտիվության տարբերակը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս:

Փոխեք սնվելու ռեժիմը: Կրճատեք սննդի չափաբաժինը, կերեք յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ: Սա օգնում է արագացնել նյութափոխանակությունը, օրգանիզմն ապահովում էներգիայով: Հաշվի առեք, որ սննդակարգը պետք է հավասարակշռված լինի:

Պարտադիր նախաճաշեք: Նախաճաշն էներգիա է հաղորդում, չափազանց կարևոր է նյութափոխանակության համակարգի արագ աշխատանքի համար: Այն պետք է ներառի սննդարար մթերք:

Ազատվեք սթրեսից: Սթրեսն էականորեն դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Սովորեք կառավարել էմոցիաները:

Հաշվեք կալորիաները: Շատերն են կարծում, թե օգտագործվող կալորիաների քանակը նվազեցնելն ավելորդ քաշից ազատվելու ամենաարագ և ճիշտ մեթոդն է: Սակայն նվազագույն կալորիականությամբ սննդակարգը դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Շատ քիչ ուտելն ազդում է նաև վահանաձև գեղձի առողջության վրա, որը մեծ նշանակություն ունի նյութափոխանակության կարգավորման համար:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս