«Ազատությունը նվեր չէ, ազատությունն ընտրություն է, երբեմն` ոչ դյուրին»
Ուրսուլա Քրյոբեր Լը Գուին. ժամանակակից հայտնի ամերիկյան գրող ու գրաքննադատ: Նա աշխարհի ամենահեղինակավոր գիտաֆանտաստներից էր: Նրա գրքերում դիտարկվում են միջմշակութային փոխհամագործակցությունների խնդիրները դաոսիզմի, անարխիզմի, կոմունիզմի և ֆեմինիզմի, ինչպես նաև հոգեբանության ու սոցիոլոգիայի պրիզմայի միջով:
Իր ստեղծագործությունների համար Ուրսուլա Լը Գուինը բազմիցս արժանացել է գիտաֆանտաստիկ գրականության բնագավառի բազմաթիվ հեղինակավոր պարգևների: Եվ այսպես`
1. Ուրիշներին լսելու համար ինքդ պետք է լռես:
2. Երբեմն ճշմարտությունն ասող մեն-միակ մարդու ձայնն ավելի մեծ ուժ է, քան ամբողջական նավատորմներն ու բանակները:
3. Մենք ինքներս ենք հորինել տղամարդկանց ու կանանց միջև եղած տարբերությունների մեծ մասը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ամեն ինչ դրանց վրա բարդենք:
4. Եթե մարդը չի ուզում լինել իրեն տարուբերող առվակի ջրերի մեջ լողացող անուժ տաշեղ, ապա ինքը պետք է առվակ դառնա, ավելի ուժեղ, քան իրեն տանող հոսանքը, ու անցնի ակունքից մինչև ծովի ափը տանող ճանապարհը:
5. Այն, ինչ բավականաչափ երկար է շարունակվում` չկրելով ոչ մի փոփոխություն, սովորաբար ինքն իրեն սպառում ու քայքայում է:
6. Անմեղությունն ուժ չունի չարի դեմ պայքարելու համար, բայց նա ուժ ունի բարիք գործելու համար:
7. Բարի գործ կատարելու ցանկացած փորձի վտանգավորությունը կայանում է նրանում, որ գիտակցությունը շփոթում է 2 բան` ինչ-որ լավ բան անելու ցանկությունն ու ինչ-որ բան լավ անելու ցանկությունը:
8. Չի կարելի գիտակցությունը չարի մեջ պահել:
9. Ոսկին ինչ ասես, կարող է լինել, միայն ոչ՝ մարդկանց միջև ընկերության աղբյուր:
10. Ազատությունը բեռ է, որը կարող է թույլ մարդու ուժերից վեր լինել: Ազատությունը նվեր չէ, ազատությունն ընտրություն է, երբեմն` ոչ դյուրին: Ճանապարհը դեպի վեր է տանում, դեպի լույսը, սակայն նախապաշարմունքներով բեռնավորված ճամփորդը երբեք չի հասնի գագաթին:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը