Մայիսի 2-ից մինչև մայիսի 31-ը նախատեսված վարկի մարումները կարող եք իրականացնել մինչև մայիսի 31-ը ներառյալ. ՎՏԲ-Հայաստան Բանկ
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ վարկերի ժամանակացույցով նախատեսված վարկի մարումները կարող եք իրականացնել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը ներառյալ: Նշված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում վարկերը չեն համարվի ժամկետանց, չեն դասակարգվի և չեն կիրառվի տույժեր և տուգանքներ: Իսկ արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերի արտոնյալ ժամկետները կհետաձգվեն մինչև մայիսի 18-ը ներառյալ (Classic քարտերի համար նախատեսված մայիսի 5-ի, Gold քարտերի՝ մայիսի 10-ի և Infinite քարտերի՝ մայիսի 15-ի փոխարեն):
Տեղեկացնում ենք նաև, որ վարկի մարումները կարող եք իրականցնել ոչ միայն Բանկի մասնաճյուղերում, այլ նաև Telcell, Easy Pay վճարային տերմինալների միջոցով և օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ և Մոբայլ բանկ ծառայություններից:
ՎՏԲ-Հայաստան Բանկ