Բաժիններ՝

Վաճառքի են հանվել Facebook-ի Oculus Go վիրտուալ իրականության նոր ակնոցները

Մայիսի 1-ից վաճառքի են հանվել Facebook ընկերության Oculus Go վիրտուալ իրականության նոր ակնոցները: Այդ մասին Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտնել է Սան Խոսեում կայացած F8 խորհրդաժողովում, որը հեռարձակել է ABC 7 հեռուստաալիքը:

«Oculus Go-ի ձեռբերումը մատչելի է այսօրվանից: Առավելագույն գինը կկազմի 199 դոլար»,- ասել է Ցուկերբերգը: «Սրանք վիրտուալ իրականության առաջին հիրավի մատչելի ակնոցներն են, որոնք այլ սարքերի միացում չեն պահանջում»,- նշել է նա: Oculus Go-ն թույլ է տալիս վիրտուալ իրականությունն օգտագործել «առանց անձնական համարկարգչի կամ հաղորդալարերի», նշվում է ընկերության կայքում:

Facebook-ի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ ընկերությունը երկարաժամկետ հեռանկարում պատրաստվում է «վիրտուալ եւ լրացուցիչ իրականության տեխնոլոգիաները հասցնել միանգամայն նոր մակարդակի», օրինակ՝ ներկայության զգացողություն ստեղծել լուսանկարներով վերականգնված սենյակում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031