Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները

Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է հռչակագրում, որն ստորագրել են երկու երկրների ղեկավարները՝ Մուն Չժե Ինը եւ Կիմ Չեն Ընը:

Հռչակագրում նշվում է, թե Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու միջուկազերծումն է: Կողմերը կշարունակեն ակտիվ երկխոսությունը բարձր մակարդակով:

Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի զինվորականները նաեւ պայմանավորվել են մշտական կապ պահպանել, այդ թվում՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Բացի այդ, Քեսոնում ստեղծվելու է օպերատիվ կապի համատեղ կետ: Հռչակագրի համաձայն, երկրները պայմանավորվել են լուծել նաեւ հումանիտար խնդիրները, ներառյալ կորեական ընտանիքների վերամիավորման հիմնախնդիրը:

Ի թիվս այլ միջոցառումների, Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն պայմանավորվել են աշխատանք սկսել երկու երկրների երկաթուղիների միավորման համար: Ճշտվում է, որ Հարավային Կորեան, ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ը հեռանկարում կօժանդակեն եռակողմ կամ քառակողմ գագաթնաժողովի անցկացմանը՝ նպատակ ունենալով կայուն խաղաղության հաստատումը: Նշվում է, որ Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները գրկախառնվել են համատեղ հռչակագրի ստորագրումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս