«Նիկոլ Փաշինյանին պետք է բոլոր խմբակցություններն առաջադրեն, դրա շուրջ իրենք են բանակցում». Էդմոն Մարուքյան

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դաշինքի նախկին հայտարարությունը, որպես ընդդիմություն, միջոց էր պրոբլեմները բարձրաձայնելու, որովհետև ընդդիմությունը հնարավորություն չունի մյուս կողմի՝ իշխանություների հետ պրոբլեմները քննարկել և լուծել։

«ԵԱՏՄ-ի մասին բազմաթիվ պրոբլեմներ կան, որոնք բարձրաձայնում էինք։ Հիմա՝ արդյո՞ք կարող է տարբերվել որպես իշխանություն մեր դիրքորոշումը՝ որպես ընդդիմություն մեր դիրքորոշումից։ Այո՛, մի պարզ պատճառով՝ երբ դու իշխանություն ես, դու հնարավորություն ունես գործընկերների հետ նստել և համբերատար քննարկել այդ հարցերը և հասնել լուծումների»,- ասել էր Փաշինյանը։

168.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք համամիտ է, և ինչպե՞ս կարող է որպես ընդդիմություն՝ դիրքորոշումը մեկ լինել, որպես իշխանություն՝ այլ։

«Չեմ դիտել հարցազրույցը, հետևաբար՝ չեմ կարող մեկնաբանել»,- պատասխանեց Է. Մարուքյանը՝ հավելելով, որ քաղաքական թեմաներով հարցազրույց չի տալիս այս պահին։

Կարդացեք նաև

Միաժամանակ, Է.Մարուքյանը հաստատեց ավելի վաղ իր արած հայտարարությունը, որ «Ելքը» վարչապետի թեկնածու առաջադրելու է Նիկոլ Փաշինյանին. ««Ելքը» պատրաստ է առաջադրել, նախագծերն էլ պատրաստ են։ Ուղղակի ցույցի ժամանակ ասվել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է բոլոր խմբակցություններն առաջադրեն։ Դրա շուրջ իրենք են բանակցում»։

Տեսանյութեր

Լրահոս