Սպիտակ տունը ծանուցել է Ռուսաստանի դեմ առայժմ նոր պատժամիջոցներ չսահմանելու որոշման մասին
Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից նամակ է ստացել առ այն , որ Վաշինգտոնն առայժմ չի պլանավորում նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր:
«Ես հավաստում եմ, որ Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությանը ծանուցել են, որ մոտ ժամանակներս նոր պատժամիջոցներ չեն լինի»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ The Washington Post-ը, վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ, գրել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս փուլում մտադիր չէ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ: Աղբյուրների տեղեկատվությամբ՝ նախագահը չէր ցանկանա նման պատժամիջոցներ սահմանել «առանց Ռուսաստանի նոր գործողությունների, որոք դրդեին դրան»: