Հայաստանում ապրիլի 14-ին 36 հազար ծառ է տնկվել. Բնապահպանության նախարարությունը ծառատնկի միամսյակ է անցկացնում

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ապրիլի 14-ին 36 հա տարածքում 36 հազար ծառ է տնկվել, իսկ ամբողջ ապրիլի ամսվա ընթացքում նախատեսվում է 85 հա-ի վրա 85 հազար ծառ տնկել:

ՀՀ բնապահպանության նախարարությունը, ի դեմս ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեի, ամբողջ երկրում հայտարարել է ծառատունկի միամսյակ:

«Դիլիջան» ազգային պարկի այս 1 հա հատվածում մենք նախաձեռնել ենք ծառատունկ իրականացնել, քանի որ անտառազուրկ տարածք է: Տնկելու ենք 2300-2500 հացենի տեսակի ծառ: Այստեղ հարակից ծառերը հենց հացենիներ են, քանի որ դրա կպչողականությունն ավելի բաձր է, այդ իսկ պատճառով հենց հացենին է ընտրվել»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Դիլիջան» ազգային պարկի պահպանության գծով տնօրեն Բենիամին Սարգսյանը և հավելեց, որ այդ տարածքը միշտ եղել է անտառազուրկ և ոչ մի հատում չի իրականացվել:

Ծառատունկին մասնակցեցին «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ աշխատակազմը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Բնապահպանության նախարարությունը՝ նախարարի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ, Թեղուտ գյուղի միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտները և Հրայր Մարուխյանի անվան հիմնադրամի քաղաքական դասընթացի ուսումնական ծրագրի մասնակիցները:

Տեսանյութեր

Լրահոս