Բաժիններ՝

«Եթե ես ունենայի մեկ ցանկություն, ապա կխնդրեի ևս մեկ եզրափակիչ Յուպ Հայնկեսի դեմ». Յուրգեն Կլոպ

Հնարավոր է, որ ամեն ինչ ընթանա հենց գերմանացու սցենարով:

«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը արդեն մտածում է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին:

«Ես արդեն խաղացել եմ «Բավարիայի» դեմ եզրափակչում և հանդիպել եմ «Ռեալի» հետ ավելի վաղ աստիճաններում: Կցանկանայի՞ արդյոք եզրափակիչ խաղում հանդիպել Յուպ Հայնկեսի հետ: Եթե ես ունենայի մեկ ցանկություն, ապա խնդրեի հենց դա»,- Կլոպին է մեջբերում Kicker-ը:

Կլոպի «Բորուսիան» 1:2 հաշվով պարտվեց Հայնկեսի «Բավարիային» 2012-13թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին, Կիևում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս