Բաժիններ՝

Վաղաժամ մահվան անսպասելի պատճառը

Անգլիայի Սուրեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպես կոչված «բուեր»), ավելի մեծ է վաղաժամ մահվան վտանգը շուտ արթնացող «արտույտների» համեմատությամբ: Այդ մասին ասված է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Հետազոտությանը մասնակցել է 38-ից մինչեւ 73 տարեկան ավելի քան 433 հազար մարդ, որոնք բաժանվել են չորս խրոնոտիպերի՝ առավոտյան, չափավոր առավոտյան, երեկոյան եւ չափավոր երեկոյան: Կամավորների վիճակին հետեւել են վեցուկես տարի:

Պարզվել է, որ «բուերի» մոտ տարբեր պատճառներով, այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդություններից, վաղաժամ մահվան վտանգը 10 տոկոսով բարձր է, քան «արտույտների» մոտ: Բացի այդ, նրանք ավելի հաճախ են տառապում շաքարախտով, հոգեբանական եւ նյարդային խանգարումներով:

Գիտնականների խոսքով՝ եթե հաջողվի ապացուցել, որ մարդու խրոնոտիպն ինչ-որ չափով որոշվում է գենետիկորեն, ապա դա մատնանշում «բուերի» համար ամենօրյա կարգուկանոնը, ներառյալ աշխատանքային օրվա սկիզբը, փոխելու անհրաժեշտությունը:

Նրանք, ովքեր ստիպված են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ այն պատճառով, որ հնարավոր չէ տեղաշարժել նրանց կենսաբանական ժամերը, ապրում են մի աշխարհում, որը հարմարեցված է «արտույտներին», ինչի պատճառով ենթակա են սթրեսների եւ օրվա ռիթմի խանգարումների:

Հայտնի է, որ ամառային ժամանակին անցումը սրտի նոպաների թվի աճ է հրահրում: Քանի որ «բու» մարդկանց մոտավոր թիվը գնահատվում է 1,3 միլիարդ, գիտնականները կարծում են, որ հնարավոր ռիսկերը կարող են գերակշռել օրվա այն ռեժիմի օգուտները, որն ընդհանուր է բոլորի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս