Բաժիններ՝

Ուջանում բեռնատարի վարորդները բացել են ճանապարհը. փոխնախարարը խոստացավ կասեցնել տուգանքները

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում երթևեկությունը մասամբ վերականգնվել է: Թույլատրելի քաշից ավելի բեռ բարձելու համար տուգանքների դեմ բողոքող բեռնատարի վարորդները բացել են ճանապարհը: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Տեղում գտնվող տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը բեռնատարի վարորդներին վստահեցրեց, որ տուգանքները կկասեցվեն: «Եթե ճանապարհ կա, ես կփորձեմ ամեն ինչ անել, որ տուգանքները չեղարկվեն: Տուգանված վարորդները թող դիմում ներկայացնեն նախարարություն»,-հավելեց փոխնախարարը:

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում ապրիլի 12-ին բեռնատարի վարորդները փակել են ճանապարհը` կաթվածահար անելով երթևեկությունը: Պատճառը թույլատրելի քաշից ավելի բեռ բարձելու համար մոտ 3 տասնյակ վարորդների տուգանվելու փաստն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս