Բաժիններ՝

Կողոպուտի դեպքեր են բացահայտվել։ Կողոպտվածներից մեկը երեխա է

Ապրիլի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել և ոստիկանություն բերման են ենթարկել Աշտարակի բնակիչ, 18-ամյա Սարգիս Քոչարյանին և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում ապրող, 24-ամյա Գուրգեն Մովսիսյանին։

Նրանք կասկածվում են կողոպուտներ կատարելու մեջ, ընդ որում՝ կողոպտվածներից մեկը 7-ամյա երեխա է։  Բերման ենթարկվածներին ոստիկանները ներկայացրել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։  Հարուցվել է քրեական գործ։  Դեպքերի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս