Բաժիններ՝

Փլուզում Սոլակ գյուղում. 3 խոշոր եղջերավոր անասուն մնացել են փլատակի տակ

Ապրիլի 11-ին, ժամը 14:40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմի տանիքը փլուզվել է, 3 խոշոր եղջերավոր անասուն մնացել են փլատակի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է անասնագոմի մոտ 20 քմ առաստաղը (հողաշեն), տուժել է 1 խոշոր եղջերավոր անասուն:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս