Բաժիններ՝

NASA-ն առաջին վիրտուալ էքսկուրսիան է վարել Լուսնի մակերևույթին

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA) հրապարակել է վիրտուալ տեսաշրջագայություն Լուսնի հայտնի լանդշաֆտային վայրերով։

Տեսանյութը բաղկացած է լուսանկարներից, որոնք արվել են Lunar Reconnaissance Orbiter տիեզերական ապարատի աշխատանքի ինը տարվա ընթացքում: Տեսահոլովակը կատարված է 4K լուծաչափով, ինչը հանդիսատեսներին թույլ է տալիս մանրամասնորեն դիտել գործակալության ընտրած տեղավայրերը:

Լանդշաֆտների թվում դիտման համար մատչելի են ամերիկյան Apollo-17 տիեզերանավի վայրէջքի հրապարակը Ցուլ-Լիթրոուի հովտում եւ տիեզերագնացների ուղու մի մասը 1972 թվականին տիեզերագնացների՝ Լուսին եռօրյա ճանապարհորդության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30