Բաժիններ՝

Ահաբեկչություն Գերմանիայում. կան զոհեր և վիրավորներ

Գերմանիայի հարավում գտնվող Մյունստեր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևան քով առնվազն երեք հոգի մահացել է, իսկ շուրջ 50 հոգի՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բեռնատարը մխրճվել սրճարանում գտնվող մարդկանց մեջ. դեպքի վայրում նետված են սրճարանի աթոռներն ու սեղանները:

«Կան տուժածներ և զոհվածներ»,- նման գրառում է տեղ գտել Մյունստերի քաղաքային ոստիկանության Թվիթերի միկրոբլոգում: Ըստ ոստիկանության տվյալների՝ վարորդը վերջում ինքնասպանություն է գործել: Ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես ահաբեկչություն:

Տեղում անցկացվում է հատուկ գործողություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30