Միջնորդները Իրանին և ԱՄՆ-ին առաջարկել են 10 օրով հրադադար հաստատել
Իրանի և ԱՄՆ-ի միջնորդները առաջարկում են 10 օրով հրադադար հաստատել։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը:
Գործակալության տվյալներով՝ միջնորդները ԱՄՆ-ի հետ պատերազմի ապաէսկալացիայի առաջարկ են փոխանցել Թեհրանին։ Այդ առաջարկը ենթադրում է 10-օրյա հրադադար՝ ժամանակավոր հուշագրի վերականգնման տարբերակները քննարկելու նպատակով:
Ավելի վաղ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հաստատել էր, որ Թեհրանը միջնորդներից առաջարկներ է ստանում, սակայն մանրամասներ չէր հայտնել։

